Պենտագոնում Reuters-ի թղթակիցը գրում է, որ գերատեսչության աղբյուրը նրան հայտնել է, որ ռուսական տարածքում ATACMS-ի հարվածի մանրամասները տարբերվում են պաշտոնական ռուսական վարկածից։

Պաշտոնյայի խոսքով՝ արձակվել է 8 ATACMS հրթիռ, մինչդեռ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է միայն երկուսը, հայտնում է BBC-ն։ Նա ուղղակիորեն վիճարկել է ՌԴ ՊՆ-ի վարկածը, որ Բրյանսկի շրջանի օբյեկտի վրա արձակվել է 6 հրթիռ, որոնցից հինգը խոցվել են։


Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է ՌԴ տարածքում ATACMS-ի կիրառման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Սա հեռահար զենքի առաջին հայտնի կիրառումն է այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմը կիրակի օրը թույլատրեց դրա օգտագործումը Ռուսաստանի տարածքում: