Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 58-րդ գոլային փոխանցումն է կատարել ազգային թիմում։ Այս ցուցանիշը ռեկորդի կրկնություն է հավաքականների համար։

58 գոլային փոխանցում ունի նաեւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Լենդոն Դոնովանը։

Աշխարհի առաջնության ընտրական խաղում Մեսիի փոխանցումից հետո աչքի էր ընկել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, Արգենտինան 1:0 հաշվով հաղթել էր Պերուին։