Ռուսաստանը նախապես ծանուցումներ չի ուղարկել ԱՄՆ-ին կամ այլ երկրներին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտի դեմ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի կիրառման մասին, քանի որ նման պարտավորություններ չկան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ծանուցումներ չեն եղել, քանի որ Ռուսաստանը նման պարտավորություն չունի միջին հեռահարության հրթիռների հետ կապված»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսպես է, նա պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին և այլ ոչ բարեկամ ու բարեկամ երկրներին «Օրեշնիկ» հրթիռի արձակման մասին։
Պուտինը սխալ է անվանել ԱՄՆ-ի որոշումը՝ միակողմանիորեն ոչնչացնելու Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը իրավունք ունի զենք կիրառել այն երկրների ռազմական թիրախների դեմ, որոնք իրենց զենքն օգտագործում են ռուսական թիրախների դեմ։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկ»-ի նման հրթիռների հետագա կիրառման դեպքում ՌԴ-ն նախապես կառաջարկի քաղաքացիական անձանց և բարեկամ երկրների քաղաքացիներին լքել վտանգավոր գոտիները։