Ուկրաինայի դեմ մարտական գործողություններին մասնակցող ցամաքային խմբավորումը կազմում է մոտ 580 հազար ռուսաստանցի զինծառայող, տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վադիմ Սկիբիցկին։
«Մոտ 580 հազարը ցամաքային բաղադրիչն է, որն անմիջականորեն մասնակցում է մարտական գործողություններին»,- ասել է Սկիբիցկին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության մեկնաբանությունում։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում տեղակայված է «Ռոսգվարդիայի» 35 հազար հոգանոց խմբավորումը։