ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինային թույլ է տվել օգտագործել ամերիկյան ATACMS մարտավարական հրթիռները Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։

Դրա մասին նոյեմբերի 25-ին անցկացված ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Հենց այս պահին նրանք [ուկրաինացիները] կարող են հրատապ անհրաժեշտության դեպքում՝ ինքնապաշտպանության նպատակներով ATACMS կիրառել։ Եվ հենց այս պահին դա տեղի է ունենում Կուրսկի մարզում և նրա շրջակայքում»,-ըստ «Ամերիկայի ձայնի» նշել է Քիրբին: