Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ: Համաներմանը հատկապես սպասում են ՔԿՀ-ում գտնվող փոքր պատժաչափերով կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները:
ՀՀԿ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, և այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային` հոկտեմբերի 21-ին: Ըստ Սահմանադրության 81 հոդված 1-ին կետի` «ՀՀ նախագահի առաջարկությամբ համաներում է հայտարարում»: