Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին համագործակցել գործակալության հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։
Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, «Արաղչին քննադատել է ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի որոշ անդամների ոչ կառուցողական գործողությունները, որոնց պատճառով գլխավոր տնօրենի ջանքերը ձախողվել են»: Գործակալության ղեկավարը «Թեհրան կատարած իր վերջին այցի ընթացքում փորձել է առաջընթացի հասնել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում Իրանի և ԱԷՄԳ-ի միջև երաշխիքների համաձայնագրի պահպանման հարցերի լուծման հարցում»:
Արաղչին ընդգծել է, որ «Իրանը վճռականորեն կպատասխանի այդ քայլերին» և «պատրաստ է մնում տեխնիկական շրջանակներում կառուցողականորեն համագործակցել գործակալության հետ»։