Դեկտեմբերի 11-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։