Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 13-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Արա Աղայանը, որի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

----

Արա Աղայանը 2019 թ. Եվրոպայի Մ20 առաջնության փոխչեմպիոն է, 2022 թ. Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (375 կգ, 170+205), 2022 թ. Եվրոօայի Մ23 չեմպիոն, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 364 կգ արդյունքով երկրորդ անգամ մարզական կարիերայում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (165+199):

Աշխարհի առաջնությունում Արա Աղայանի նախնական հայտը երկամարտում 390 կգ է: Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 11 ծանրորդ: Ֆավորիտները Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախն է եւ ղազախ Արտյոմ Անտրոպովը: Երկուսի նախնական հայտերը երկամարտում 400 կգ է:

----

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից Բահրեյնում մրցահարթակ դուրս կգան նաեւ Գարիկ Կարապետյանը եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կանանց պայքարում կլինի Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր (205 կգ, 85+120):

Տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչները դեռեւս մեդալ չեն նվաճել: