«Զինդատախազի տեղի համար վաղուց պայքարում է ՊՆ քննչական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը։ Վերջապես այդ աթոռը թափուր է, և հիմա նա ընկալվում է որպես զինդատախազի հիմնական թեկնածու։ Արմեն Հարությունյանը 50 տարեկան է և համարվում է համակարգի ամենահին ու փորձառու կադրերից մեկը, որը, սակայն, երբեք չի արտահայտել ղեկավարությունից առանձնացող կարծիք և ոչնչով աչքի չի ընկել։ Իսկ լայն հասարակությունը Հարությունյանին հիշում է Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունից, երբ նա մեղադրողներից էր»,-այս մասին գրում է Հրապարակ թերթը ։
Ո՞վ կզբաղեցնի զինդատախազության աթոռը
