«Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց հետախուզում հայտարարել և կալանավորել Սուրեն Սուրենյանցին, ով մեղադրվում է խարդախությունների մեջ։ Նրա նկատմամբ մի քանի ատյաններում դատական պրոցեսներ էին ընթանում, որոնցից մեկը քննում էր Մխիթար Պապոյանը, ով երեկ կալանքի սանկցիա է տվել Սուրենյանցին։ Դատարանի որոշումից անմիջապես հետո զրուցեցինք նրա հետ։ Սուրենյանցն ասաց. «Ի՞նչ ա եղել, թող գան կալանավորեն, մի անգամ ինձ իմ գործունեության համար կալանավորել են, պատրաստ եմ մեկ անգամ ևս անազատության մեջ հայտնվել...

Ավելի լավ է Տիգրան Առաքելյանի հետ միասին նստեմ, քան թե Լֆիկի նմանների կողքին նստեմ»։ Հիշեցնենք, որ ընդամենը նախօրեին նա ասուլիս էր տվել և ասել, որ Սամվել Ալեքսանյանը բարերար է, ով փրկել է Փակ շուկան առնետանոց դառնալուց։ Ավելի ուշ, երբ կապվեցինք նրա հետ, ասաց, որ ինքն ընդամենը 500 հազար 20 դրամ պարտք է ունեցել, որը մարել է. «Տուժողը բողոք չունի, ոստիկանությունը գործը որոշել է ուղարկել դատարան...»։ Այս խոսքերի վրա նա ասաց. «Մի րոպե, մի րոպե», և դարձավ անհասանելի։ Պարզվեց, որ հենց այդ պահին՝ ժամը 17:00-ին, նրան բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն և կալանավորել»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: