Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում:

«Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»,- ասված է հաղորդագրությունում