Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։


Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Իրանի գերագույն առաջնորդը համոզմունք է հայտնել, որ դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցք»-ի մասնակցությամբ։


Իրանական «Դիմադրության առանցք»-ն իր գլխավոր նպատակն է համարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։ «Դիմադրության առանցք»-ը ներառում է «Հեզբոլլահ»-ը, «Համաս»-ը, Իրաքի իսլամական դիմադրությունը և Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ»-ը: