Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի լինի, բայց շփման հնարավորություն նրանք կունենան, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը«։
Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք անհրաժեշտության դեպքում շփվելու հնարավորություն կունենան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք առանձին հանդիպում հինգշաբթի Պուտինի եւ Փաշինյանի միջեւ։
Հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։