ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա մի քանի օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Բազմակողմանի ծրագիրը սպասվուն է հիմնականում դեկտեմբերի 25-26-ին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Դեկտեմբերի 26-ին «Իգորայում» մեր նախագահը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի նախագահությամբ։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏԽ-ում։ Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները, ինչպես նաեւ դիտորդ երկրները՝ Ուզբեկստանը եւ Կուբան»,- ասել է Ուշակովը։
ԱՊՀ երկրների ղեկավարները միասին կհավաքվեն դեկտեմբերի 25-ին։ Ոչ պաշտոնական ամանորյա հանդիպումը բազմամյա ավանդույթ է։ Այն բացառություն չի կազմել նաեւ այս տարի։
Ծրագրի համաձայն՝ Պուտինը գագաթաժողովում կամփոփի 2024թ. ԱՊՀ-ում ռուսական նախագահության արդյունքները։