Միչիգանի համալսարանի ամերիկացի մասնագետները պարզել են, թե ինչու են Կրոնի հիվանդություն ունեցող որոշ պացիենտներ շարունակում տառապել հիվանդության ախտանշաններից անգամ բորբոքումը բուժելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Inflammatory Bowel Disease (IBD)ամսագրում։


Կրոնի հիվանդությունը աղեստամոքսային տրակտի ծանր եւ անբուժելի պաթոլոգիա է, որն առաջացնում է որովայնի ցավ, լուծ, քաշի կորուստ եւ թուլություն, հայտնել է Planet Today-ը։ Հիվանդության տարածվածությունը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 50-150 մարդ, սակայն հիմնական պատճառն այն է, որ դրա ստույգ պատճառը դեռեւս հայտնի չէ։

Նախորդ դիտարկումները ցույց են տվել, որ Կրոնի հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ մեկ երրորդը պահպանում է ախտանիշները նույնիսկ խորը ռեմիսիայից հետո եւ բորբոքման բացակայության դեպքում: Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ պացիենտների մոտ, չնայած կենսաբանական նմուշների բաղադրությունն այլեւս չի վկայում բորբոքման առկայության մասին, ցավը եւ հիվանդության այլ ախտանիշները մնում ակնհայտ:


Պացիենտների տառապանքների պատճառը մանրէներն են, որոնք ծծումբ են արտադրում աղիներում: Գոյացող ջրածնի սուլֆիդը կարող է բացասաբար ազդել աղիքային թափանցելիության եւ աղիքային պատնեշի գործառույթի վրա, որը նախատեսված է սննդանյութերի անցանելիությունը եւ տոքսինների անանցանելիությունն ապահովելու համար:


Ինչպե՞ս օգնել։ Գիտնականներն առաջարկում են դիետա ծծմբի ցածր պարունակությամբ, որը կօգնի Կրոնի հիվանդություն ունեցող պացիենտներին խուսափել հյուծիչ ախտանշաններից։