«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացված եզրափակիչում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 5:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
22-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
36-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
39-րդ րոպեին կատալոնական թիմի երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Առաջին խաղակեսի ավելացված 10-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն։
48-րդ րոպեին Ռաֆինյան ձեւակերպեց դուբլ։
56-րդ րոպեին հեռացվեց «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
60-րդ րոպեին «Ռեալի» երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
«Բարսելոնան» 15-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Սա Ֆլիկի առաջին տիտղոսն է կատալոնական թիմում։
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության անցած տարվա եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր «Ռեալը»։
Իսպանիայի սուպերգավաթ, եզրափակիչ
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:5
Կիլիան Մբապե, 5, Ռոդրիգո, 60 - Լամին Յամալ, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 36, 11մ, Ռաֆինյա, 39, 48, Ալեքս Բալդե, 45+10
Հեռացում՝ Վոյցեխ Շչեսնի («Բարսելոնա»), 56