Գիտնականները հայտնաբերել են, որ վերելակների սեղմակների վրա գրեթե 35 անգամ ավել մանրէներ կան, քան հասարակական արտաքնոցի նստատեղին,-այս մասին գրում է Doctors.am-ը:

Հետազոտողների ընթացքում հայտնաբերվել է, որ վերելակների սեղմակների վրա գտնվող մանրէների շարքում առկա են հիվանդածին մանրէներ՝ հիմնականում աղիքային խմբից:

Ըստ հետազոտողների` բազմաբնակարան շենքերում վերելակի սեղմակներն ամեն ժամ շոշափում են հազարավոր մարդիկ, որի պատճառով էլ տեղի է ունենում տարբեր մանրէների փոխանակում: Անգամ կոճակների կանոնավոր մաքրման դեպքում դրանց վրա մնում են բազմաթիվ մանրէներ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ համակարգչի ստեղնաշարը չորս անգամ ավելի կեղտոտ է, քան հասարակական արտաքնոցի նստատեղը:

Այնպես որ, վերելակից օգտվելու պարագայում անպայման լվացեք ձեռքերը, որպեսզի մանրէները չթափանցեն ձեր օրգանիզմ: