Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք այցելության շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ: Այս մասին հաղոդում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամլո ծառայության հաղորդագրությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկկողմանի կապերի զարգացումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ, հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի օրակարգում գտնվող Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցը: