Քրիստինա Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել ամուսնու՝ երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանի հետ՝ ցուցադրելով, թե ինչպիսի տեսքով են իրենք ներկայացել միջոցառմանը, որտեղ քավորի ու քավորկնոջ դերում են։
View this post on Instagram
«Քավոր եւ քավորկին»,-հրապարակումը մակագրել է Քրիստինան։ Լուսանկարներում բլոգերը նուրբ տեսք ունի մինչեւ հատակը հասնող կրեմագույն զգեստով, որի կորսետային հատվածը զարդարված է տերեւների տեսքով նախշերով։ Քրիստինան նախընտրել է բնական դիմահարդարում եւ ծավալուն սանրվածք՝ ալիքներով։ Գեւորգը կնոջը լրացրել է իր դասական տեսքով՝ կրելով սպիտակ վերնաշապիկ ու էլեգանտ սեւ կոստյում։