Եվրասիական միջկառավարական խորհուրդը սկսել է այս տարվա իր առաջին նիստը նեղ կազմով: Միջոցառումն անցկացվում է Ալմաթիում՝ հաղորդում է МИР 24-ը:
Ավելի վաղ եռօրյա այցով Ալմաթի է ժամանել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: Ռուս վարչապետը հանդիպել է երկրի վարչապետ Օլժաս Բեկտենովի և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Ընդլայնված կազմով նիստերը նախատեսված են հունվարի 31-ին: Բացի Միշուստինից և Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներից, նիստին կմասնակցեն միության դիտորդներ՝ Իրանը, Կուբան և Ուզբեկստանը, ինչպես նաև հրավիրված հյուրեր՝ Ադրբեջանը և Տաջիկստանը:
Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, եվրասիական շուկայի աշխատանքը, մակրոտնտեսական իրավիճակը և համատեղ ծրագրերի առաջխաղացումը: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ բյուջեից կոոպերացիոն ծրագրերի սուբսիդավորման մեխանիզմին, ինչպես նաև մաքսային ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ փոխադրումների հետևման համար նավիգացիոն կապարակնիքների գործնական կիրառմանը: