Բրազիլիայում պոռնոաստղը երկու տղամարդկանց հետ մեծահասակների համար ֆիլմ նկարահանելիս ընկել է հյուրանոցի պատշգամբից և մահացել, հայտնում է Daily Mail-ը։

Աննա Բեատրիզ Պերեյրա Ալվեսին, ով համացանցում հայտնի է որպես Աննա Պոլլի, մահացած են հայտնաբերել Նովա Իգուաչուում գտնվող հյուրանոցի բակում: Ենթադրվում է, որ OnlyFans մոդելը, որը ըստ տեղական ԶԼՄ-ների 23 տարեկան էր, ընկել է երկու տղամարդկանց հետ մեծահասակների տեսարաններ նկարահանելիս:

Հաղորդվում է, որ երկու տղամարդ հակասական տեղեկություններ են տվել անկումից առաջ տեղի ունեցածի մասին, սակայն ոչ ոք չի ձերբակալվել:

Ոստիկանությունն իր հետաքննության շրջանակներում վերլուծում է հյուրանոցի տեսախցիկների պատկերները և արդեն հարցազրույց է անցկացրել անձնակազմի հետ: Որպես ապացույց առգրավվել է Ալվեսի բջջային հեռախոսը։

Դիահերձման արդյունքները չեն հրապարակվել, և դեռ պարզ չէ, թե արդյոք Ալվեսի օրգանիզմում թմրանյութեր հայտնաբերվել են, թե ոչ, որը ցույց կտա, թե արդյոք նա սեռական ոտնձգության զոհ է դարձել:

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը կանգնած արյունոտ սավանով պատված դիակի մոտ, որը, ենթադրաբար, Ալվեսն է:

Նրա զուգընկեր Պեդրո Հենրիկեն բրազիլական Quem ամսագրին ասել է. «Դեպքի վերաբերյալ ողջ տեղեկությունն արդեն գտնվում է ոստիկանության ձեռքում, նրանք հետաքննություն են անցկացնում։ Եթե ինչ-որ մեկը մեղավոր է, ապա պատասխան կտա, մեղավորը կհայտնաբերվի։ Նա մահացել է ընկնելու հետեւանքով»: