Երեկոյան ժամերին Ծիծեռնակաբերդ-Դալմա մոլի խճուղին դարձել է մեքենաների դրիֆտի կենտրոն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 2-ին տարածքի բնակիչները ահազանգել են ոստիկանություն եւ հայտնել, որ ժամը 01.42-ին նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում «Շևրոլետ» ավտոմեքենան երթևեկել է անկանոն ու տարածքում ստեղծել խառնաշփոթ վիճակ։

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։