Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին դարձավ 40 տարեկան։

Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 923 գոլ, 788-ը՝ ակումբային մրցաշարերում, 135-ը՝ ազգային թիմում։

Ակումբային կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել նաեւ պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում»։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, Եվրոպայի չեմպիոն է, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր