Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան երկրների թոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարի գրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազար այցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։ https://www.rbc.ru/business/05/02/2025/67a2005a9a79471e5fcffB59b

Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը 12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուս երկրների համեմատ։

Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլն ռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն (պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս 4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս 96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն (պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։

Ընդհանուր առմամբ, 2024թ. ռուսները կատարել են գրեթե 29,2 մլն ուղեւորություններ արտերկիր (նպատակները՝ բիզնես, աշխատանքային, զբոսաշրջություն, մասնավոր, կրթական, մշտական ​​բնակության վայր տեղափոխվելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սպասարկման անձնակազմի եւ զինվորականների ուղեւորություններ): Տարվա ընթացքում նրանց թիվն աճել է 7,8 տոկոսով։ 2023թ. Ռուսաստանի քաղաքացիները, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, արտասահման են մեկնել մոտ 27,1 մլն անգամ։