Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր նախագծի համար դիմել է կերպարային փոփոխության: Նա հրաժարվել է իր շեկ վարսերից եւ այժմ ըմբոստ կարմրահերի կերպարում է: Փոփոխությունից հետո Անին մի շարք դրական կարծիքներ է լսել. կերպարանափոխությունը միանշանակ կարելի է ստացված համարել, քանի որ Անիին հաճախ դժվար է ճանաչել նոր ֆոտոշարքերում:
Դերասանուհին իր նոր կերպարը ցուցադրել է Myler հանգստավայրում արված մի քանի կադրերում: Անին պայծառ տեսք ունի վառ դեղին սվիտերով, կանաչ գլխարկով ու կարմիր մազերով:
«Ինքդ քեզ անդավաճան մնալու մասին զրույցներից հետո՝ հաստատուն ժպիտով անհաստատ, բայց տանը»,-Instagram-ում տեղադրված ֆոտոշարքին կից գրել է դերասանուհին: