Բրիտանական FourFourTwo պարբերականը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

Լավագույն եռյակում են նաեւ աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեն եւ աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնան։

  • Լիոնել Մեսի (Արգենտինա)
  • Պելե (Բրազիլիա)
  • Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
  • Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
  • Յոհան Կրոյֆ (Նիդերլանդներ)
  • Ռոնալդո (Բրազիլիա)
  • Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
  • Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
  • Ալֆրեդո Դի Ստեֆանո (Իսպանիա)
  • Մարկո վան Բաստեն (Նիդերլանդներ)