Սպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։

Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։

«Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես առնչվում էին Գլխավոր ծառայությունների վարչությանը»,- ասվում է նամակում:

Ավելի վաղ գործարար Իլոն Մասկը, ով ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը, հայտարարել էր, որ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել Politico Pro-ի բաժանորդագրությունների վրա։ Դրանից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ կչեղարկի հրատարակության բոլոր բաժանորդագրությունները։