Աշխատանքային այցով Փարիզում եմ, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: