Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։


Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։