Իլոն Մասկի կարողությունը 2025թ. առաջին անգամ իջել է 400 մլրդ դոլարից՝ իր ստեղծած Tesla ընկերության բաժնետոմսերի գների զգալի անկման ֆոնին: Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը նվազել է 27 տոկոսով այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին հասել է պատմական առավելագույնին: Հատկապես կտրուկ անկում է նկատվել անցյալ շաբաթ. այնուհետեւ Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 11 տոկոսով՝ վաճառքի ծավալների նվազման մասին լուրերի ֆոնին։ Մասնավորապես, Գերմանիա ավտոմեքենաների մատակարարումները նվազել են 59 տոկոսով, ինչը հակառեկորդ է 2021-ից ի վեր, իսկ Չինաստանում վաճառքները նախորդ տարվա համեմատ նվազել են 11,5 տոկոսով։ Փետրվարի 10-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը չորրորդ օրն անընդմեջ անկում է ապրել՝ կորցնելով 3 տոկոս՝ հասնելով 350,73 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։
Այս ֆոնին գործակալությունը նշել է, որ Tesla-ի բաժնետոմսերն ու օպցիոնները դեկտեմբերին կազմում են Մասկի հարստության ավելի քան 60 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսել է «իր հիմնական ուշադրությունը հատկացնել» ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ ղեկավարելու կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE): Ինչպես գրել է Bloomberg-ը, չնայած Մասկի մտերմությանն ԱՄՆ նոր նախագահի հետ, ներդրողների հույսերը, որ ԱՄՆ վարչակազմը կաջակցի Tesla-ին` փոխելով հարկային քաղաքականությունը եւ պարզեցնելով ինքնակառավարվող տեխնոլոգիայի ստանդարտները, դեռ չեն արդարացվել:
Հունվարի 29-ին Forbes ամսագիրը հայտնել էր, որ արհեստական բանականության եւ պրեմիում ապրանքանիշերի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով Մասկի կարողությունը նվազել է 3,8 մլրդ դոլարով։ Նշվել է, որ Tesla-ի արժեթղթերի արժեքի անկումը (-5,2 տոկոս) կապված է եղել նաեւ Cybertruck-ի արտադրության ուշացումների հետ։