Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձություններին կարեւոր է։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նրա գնահատմամբ՝ նման ձեւաչափով հանդիպումները նպաստում են երկրի նկատմամբ վերաբերմունքի ձեւավորմանը։ Նա ավելացրել է, որ շատ հարցեր ավելի արդյունավետ են լուծվում «ոտքի վրա» հանդիպումների ժամանակ, քան այլ ձեւաչափերով։

Սիմոնյանը նշել է, որ Փաշինյանի այցը ԱՄՆ պաշտոնական չէր, դա հանդիպում էր քաղաքական լայն շրջանակների ներկայացուցիչների հետ։ «Բոլոր խոշոր երկրներում կան քաղաքականություն թելադրող շրջանակներ»,- ընդգծել է նա։