Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է, Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարծիքով։ Հայ ֆուտբոլիստ է նշել է նաեւ իր վարկածով լավագույն ֆուտբոլիստներին մի քանի լիգաներում։
«Լավագույն խաղացողը ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում՝ Լիոնել Մեսի։ Լավագույն ֆուտբոլիստը հենց հիմա՝ Մոհամեդ Սալահ։
Բունդեսլիգայի լավագույն խաղացող՝ Ջոշուա Կիմիխ։ Լա Լիգայի լավագույն խաղացող՝ Ջուդ Բելինգեմ։ Ա Սերիայի լավագույն խաղացող՝ Լաուտարո Մարտինես։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող՝ Ջոն Կորդոբա։ Հայկական լիգայի լավագույն խաղացող՝ Օգնյեն Չանչարեւիչ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։