Գիտնականները վերանայել են 2024 YR4 աստերոիդի մասին կանխատեսումները, որը նախկինում համարվում էր պոտենցիալ վտանգավոր Երկրի համար։ Նոր հաշվարկները ցույց են տալիս, որ 2032 թվականին մեր մոլորակի հետ բախվելու փոխարեն, մոտ 90 մետրանոց այս երկնաքարը կարող է փոխել իր ուղին և բախվել Լուսնին։


Որքա՞ն է բախման հավանականությունը
NASA-ի Կողմնակի Երկնաքարերի Ուսումնասիրության Կենտրոնի (CNEOS) հետազոտությունները նախկինում ցույց էին տվել, որ աստերոիդի՝ Երկրի վրա ընկնելու հավանականությունը 1%-ից հասել է 2,3%-ի։ Սակայն Արիզոնայի համալսարանի աստղագետ Դեյվիդ Ռենքինը գտել է այլընտրանքային սցենար՝ կա 0,3% հավանականություն, որ այն կարող է բախվել Լուսնին։

Քանի որ Լուսինը չունի մթնոլորտ, որը կկարողանար դանդաղեցնել աստերոիդը, նրա հարվածը կարող է հարյուրավոր մետր լայնությամբ հսկայական խառնարան ստեղծել և տիեզերք նետել մեծ քանակությամբ բեկորներ։ Այս բեկորներից որոշները կարող են նույնիսկ հասնել Երկրին, բայց, ըստ Ռենքինի, մեծ վտանգ չեն ներկայացնի։

Ինչ է լինելու հետո?
Աստերոիդը առաջին անգամ նկատվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, և նրա ուղեծիրն առայժմ լիովին ուսումնասիրված չէ։ NASA-ն շարունակելու է հետևել երկնաքարին, և, ինչպես նշում է գործակալությունը, նոր տվյալների ստացման դեպքում բախման հավանականությունը կարող է փոխվել կամ նույնիսկ նվազել զրոյի։

Անցյալում արդեն եղել են դեպքեր, երբ պոտենցիալ վտանգավոր համարվող օբյեկտները հետագայում բացառվել են որպես սպառնալիք։

Ինչպե՞ս պաշտպանել Երկիրը աստերոիդներից
Տարբեր տիեզերական գործակալություններ մշակում են պաշտպանության մեթոդներ, որոնք կարող են կիրառվել նմանատիպ աստերոիդների դեմ։ Առաջարկվող միջոցներից են.

Կինետիկ հարված – աստերոիդի ուղեծիրը փոխել տիեզերական սարքի հարվածով։
Միջուկային պայթյուն – փորձել ոչնչացնել օբյեկտը կամ շեղել նրա ուղին։
Վերջերս Չինաստանը հայտարարեց մոլորակային պաշտպանության ծրագրի համար մասնագետների հավաքի մասին։ Չինաստանի գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության պետական վարչությունը ներգրավում է երիտասարդ մասնագետների աստերոիդների մոնիթորինգի ուսումնասիրության համար։

2023 թվականին երկիրը ներկայացրել է ծրագիր՝ 2030 թվականին իրականություն դարձնելու տիեզերական սարքերի հարվածով աստերոիդի ուղեծիրը փոխելու առաքելությունը։

Ե՞րբ գիտնականները կիմանան ավելին
2028 թվականին աստերոիդը անվտանգ անցնելու է Երկրի կողքով, ինչը գիտնականներին հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հաշվարկել նրա ուղեծիրը։

Սա կօգնի հստակ որոշել 2032 թվականին բախման հավանականությունը և, անհրաժեշտության դեպքում, մշակել համապատասխան պաշտպանական ռազմավարություն։