Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունը։

«Դա հաստատված է Ռուսաստանի և Իրանի միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում։ Կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,- ասել է Զախարովան։