Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել պարտականությունները։ Նա այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարանա կատարել պապական պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, վերջին խոսքը նրանն է»,- ասել է կարդինալը:
88-ամյա Ֆրանցիսկոս պապը երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է փետրվարի 14-ից։