Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները հանելու մասին որոշումը կարող է ընդունվել մի քանի ամսվա ընթացքում, եթե Թեհրանը գնա համագործակցության և տեսչության համար ներկայացնի իր՝ միջուկային ծրագրի օբյեկտները: CBS հեռուստալիքի 60 Minutes հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Հավանականություն կա, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի ավելի շուտ և ամեն ինչ կախված է, թե ինչքանով է Իրանը պատրաստ բաց մոտենալ դրա պատրաստմանը,- հայտարարել է Քերին և ավելացրել,- եթե դա խաղաղ ծրագիր է և մենք կարողանանք դրանում համոզվել, ապա Իրանի նկատմամբ հարաբերությունները կարող են արմատապես փոխվել դեպի լավը շատ կարճ ժամանակահատվածում»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է դարձել այդպիսի փոփոխությունների հիմք, պետքարտուղարը անվանել է ազատ մուտքը բոլոր օբյեկտներ, այդ թվում նաև ստորգետնյա Ֆորդո ռազմական համալիր, տեսչություն իրականացնելու մասին հավելյալ արձանագրության ստորագրումը և Թեհրանի՝ խաղաղ ծրագրի մակարդակից ավել ուրանի հարստացումից կամավոր հրաժարվելը:

Գտնվելով Նյու Յորքում անցած ուրբաթ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ հուսով է իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրը լուծել կարճ ժամանակահատվածում: Մասնավորապես նշվել է երեք ամսից մինչև վեց ամիս ժամկետ: