«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրու ՔՊ կառույցում լուսաբացները խաղաղ չեն: Մասնավորապես՝ տեղի մեր աղբյուրների լուրերով՝ գյումրեցի ՔՊ-ականների մի զգալի հատված, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի «պատպոլնի» հրահանգով պայմանավորված, որոշել են առանձնապես ջանք չխնայել Սարիկի համար ձայներ «քերելու» գործում:
Ավելին, ինչպես տեղացիներն են ասում, գյումրեցի ՔՊ-ականների մեծ մասը «խալաստոյ» է գցել, ընդամենն ընդհանուր ժողովներին ուզում են ցույց տալ, թե ինչ-որ բան են անում, բայց իրականում առանձնապես ջանք չեն թափում` անկուսակցականից միանգամից ՔՊ «լյուբիմչիկ» դարձած Սարիկի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում