Իրանն ուժեղացնում է իր պաշտպանունակությունը՝ ի պատասխան Իսրայելի մշտական ռազմական սպառնալիքների, և դա տրամաբանական է համարում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։
«Արտգործնախարարը և Սիոնիստական ռեժիմի այլ պաշտոնյաներ մշտապես սպառնում են Իրանին ռազմական գործողություններով, մինչդեռ Արևմուտքը մեղադրում է Իրանին իր պաշտպանունակությունն ուժեղացնելու մեջ։ Սա աբսուրդ է և անտրամաբանական»,- գրել է նա X-ում։
Նրա խոսքով՝ Թեհրանի գործողությունները՝ ուղղված երկրի պաշտպանական ներուժի ամրապնդմանը, բնական և տրամաբանական քայլ են։