Չինաստանի պաշտպանական ծախսերի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում ցածր է համաշխարհային միջինից, երեքշաբթի ասել է 14-րդ գումարման Ժողովրդական կոնգրեսի 3-րդ նստաշրջանի խոսնակ Լոու Ցինցզյանը, հաղորդել է «Ժենմին ժիբաո»-ն։
2016-ից ի վեր ազգային պաշտպանության վրա Չինաստանի տարեկան բյուջետային ծախսերը ինը տարի անընդմեջ պահպանել են միանիշ աճ, ասել է նա մամուլի ասուլիսում:
Չինաստանի պաշտպանական ծախսերի բաժինը ՀՆԱ ծավալում երկար տարիներ պահպանվել է 1,5 տոկոսից ցածր մակարդակում, ավելացրել է Լոու Ցինցզյանը։