Այսօր մարտի 5-ն է՝ Վարզգեն Սարգսյանի ծննդյան օրը: Նա կառնար 66 տարեկան:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում առաջարկեց ծափողջույններով շնորհավորել Սպարապետի ծննդյան օրը:

Պատգամավորները հոտնկայս ծափահարեցին:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:

1979 թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:

1979-1983 թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:

1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղարը:

1986-1989 թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1992-1993 թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

1993-1995 թթ. ՀՀ պետնախարար:

26.07.1995-25.05.1999 կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

1999-ի խորհրդարանի ընտրություններում Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը հաղթեց։

1999 թ. հունիսի 11-ից Վազգեն Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ:

1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում դարձել է ահաբեկչության զոհ: Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով:

Հայաստանի ազգային հերոս է (27.12.1999, հետմահու): Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում: Մեծ է դերը նաև հայոց պետականության կերտման գործում:

Ժողովուրդը Վազգեն Սարգսյանին տվել է Սպարապետ պատվանունը:

2000 թ. նրա անունով ՀՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիան: