«Ադրբեջանի ԱԻՆ «112» թեժ գծին հաղորդագրություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ներկայում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները։
Տեղում աշխատում են շտապօգնության երեք բրիգադներ։