ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է «վերականգնել վերահսկողությունը» Պանամայի ջրանցքում, եւ այդ աշխատանքի համար պատասխանատու կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա համապատասխան հայտարարություն է արել՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ՝ երկրում տիրող իրավիճակի, ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթ ոլորտների մասին։

«Իմ վարչակազմը կվերականգնի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, եւ մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է Թրամփը։ «Մարկո Ռուբիոն կգլխավորի։ Հաջողություն, Մարկո: Հիմա մենք գիտենք, թե ում մեղադրենք, եթե ինչ-որ բան այն չլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։