Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության վրա տարածվում է ՀԱՊԿ կանոնադրության բոլոր դրույթները և Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում , անկասկած այդ դրույթները կկիրառվեն: Այս մասին հայտարարել է Կասպից համագործակացության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ի կից Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Կազանցևը անդրադարձել է Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշմանը՝ նշելով, որ մեծ թվով մեկնաբանություններ և քննարկումներ են եղել այդ կապակցությամբ: Շատ փորձագետներ համաձայնվել են, որ Հայաստանը ընդունել է այդ որոշումը՝ ելնելով ռազմավարական նկատառումներով: «Այսինքն ՀԱՊԿ անդամ լինելու փաստը և Հարավային Կովկասում այդ կազմակերպության հավասարակշիռ դերը մեծ արժեք է ներկայացնում և համաձայն շատ փորձագետների հենց այդ հանգամանքի հետ կապված է ընդունվել որոշումը: Այսինքն այստեղ հստակ կապ գոյություն ունի ռազմա-ստրատեգիական և տնտեսական խնդիրների միջև »,- նշել է նա:

Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը իր հերթին անդարադառնալով Հայաստանի նկատմամբ մասնավորապես սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած սպառնալիքներին նշել է, որ Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության վրա տարածվում է ՀԱՊԿ կանոնադրության բոլոր դրույթները և Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում անկասկած այդ նորմերը կկիրառվեն: Միաժամանակ Միխեևը նշել է, որ Լեռնային Ղրաբաղը իրեն ներկայացնում է որպես անկախ պետություն և ոչ որպես Հայաստանի հատված և որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, ուստի նրա վրա չի տարածվում կազմակերպության իրավասությունը: