Սաուդյան Արաբիայի եւ Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում ավելի շատ գոլ է խփել 30 տարեկան դառնալուց հետո, քան մինչեւ այդ։
Ռոնալդուն պաշտոնական հանդիպումներում 927 գոլից 463-ը խփել է մինչեւ 30-ամյակը։
Ասիական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ալ Նասրը» 3:0 հաշվով հաղթել էր իրանական «Էստեղլալին» եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Ռոնալդուն դարձել էր մեկ գոլի հեղինակ։
Ռոնալդուն ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, եվրոպական Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնությունների լավագույն ռմբարկուն է պատմության մեջ։
Ռոնալդուն 5 գոլ խփել է պորտուգալական «Սպորտինգում», 145 գոլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 101 գոլ՝ Թուրինի «Յուվենտուսում», 92 գոլ՝ «Ալ Նասրում», 134 գոլ՝ Պորտուգալիայի հավաքականում։