Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Nissan» մակնիշի և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վեդի» և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։