Բելգիական Բրյուգգե թիմի և Բելգիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Մաքսիմ Լեստիենը պատժվել է վեց ամիս որակազրկման տեղական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից` Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպման նախօրեին սեքսով զբաղվելու համար:

Ինչպես հաղորդում է Взгляд պարբերականը ֆուտբոլիստին բռնացրել են իր ընկերուհու հետ հյուրանոցի համարներից մեկում, որտեղ Բելգիայի երիտասարդական հավաքականը պատրաստվում էր Իտալիայի հետ հանդիպման Եվրո-2015 նախընտրական փուլի շրջանակներում:

Բելգիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 21 ամյա ֆուտբոլիստին արգելվելու է ելույթ ունենալ երկրի տարբեր հավաքականներում մինչև 2014 թվականի մարտի մեկը:

Հետագայում պաշտոնյաները խոստանում են ռեժիմի խախտողներին պատժել երկու տարով: Ֆուտբոլիստը ներողություն է խնդրել իր խաղընկերներից, հավաքականի մարզիչներից, ինչպես նաև իր ծնողներից: