Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախորդ երեկոյան ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն ընդունել է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին, ում միջոցով «լրացուցիչ ազդանշաններ» են փոխանցվել Դոնալդ Թրամփին, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պեսկովը։
Վիտկոֆը Մոսկվա է ժամանել մարտի 13-ի առավոտյան՝ Ջիդդաում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից երկու օր անց, որի արդյունքում Կիևը համաձայնեց 30-օրյա հրադադարի մասին:
«Նա երեկ այստեղ էր, երեկ ուշ երեկոյան նրան արդեն ընդունել էր նախագահ Պուտինը։ Ռուսական կողմին տրամադրվել է լրացուցիչ տեղեկություն։ Եվ նաև, փաստորեն, Վիտկոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին», - մամուլի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։
Պուտինի և Վիտկոֆի բանակցություններն ընթացել են փակ ձևաչափով։ Թրամփի բանագնացի ինքնաթիռը մարտի 14-ի առավոտյան օդ է բարձրացել Մոսկվայից։