ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ, 19-ամյա պաշտպան Պետիկ Մանուկյանը և 20-ամյա հարձակվող Արայիկ Էլոյանը նույնպես հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան - Վրաստան և Վրաստան - Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մարտի 13-ին էր հրապարակել հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» 22-ամյա ամերիկահայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Վան»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆորուլ» (Կոնստանցա, Ռումինիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի հավաքականին: