ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հայտնում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է վերականգնել հարաբերությունները Կմի Չեն Ընի հետ։
Ինչին Թրամփը պատասխանել է. «Ես հիանալի հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բայց, իհարկե, նա միջուկային տերություն է»:
Նա նշեց նաև Ռուսաստանի և Չինաստանի միջուկային զինանոցները՝ նշելով. «Մեծ ձեռքբերում կլինի, եթե կարողանանք կրճատել դրանց թիվը։ Մենք այնքան զենք ունենք, և մեր ուժն այնքան մեծ է»:
«Առաջինը` նման քանակությամբ պետք չէ։ Եվ հետո մենք ստիպված կլինենք ուրիշներին բերել, քանի որ, ինչպես գիտեք, քիչ չափով Կիմ Չեն Ինն ունի շատ միջուկային զենք, շատ, և մյուսները նույնպես: Դուք ունեք Հնդկաստան, դուք ունեք Պակիստան, դուք ունեք այլ երկրներ, որոնք ունեն դրանք, և մենք ներգրավում ենք նրանց»:
Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը, մեկնաբանելով ԿԺԴՀ-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը, ասել է.«Նախագահ Թրամփը կշարունակի Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման քաղաքականությունն իր նախագահության օրոք»։
Հիշեցնենք, որ իր երդմնակալությունից հետո Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է վերսկսել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։